Գրենլանդական փոկերի ձագերը արդեն երկար տասնամյակներ հանդիսանում են որսորդության օբյեկտներ, այդ իսկ պատճառով Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի՝ IFAW-ի նախաձեռնությամբ նրանց պաշտպանության միջազգային օր է տոնվում՝ մարտի 15-ին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ծնվելուց մոտ 2 շաբաթ հետո, քանի դեռ էգը կերակրում է ձագերին կաթով, նրանց մորթին ձյունաճերմակ է մնում:
Հենց այդ մորթու պատճառով են ամեն տարի տասնյակ հազարավոր կենդանիներ դառնում որսորդների զոհ:
20-րդ դարի վերջին փոկերի ձագերի որսը վտանգեց կենդանիների այդ տեսակը՝ հասցնելով անհետացման եզրին: IFAW-ի ջանքերով՝ սկսած 1986-ից, փոկերի ձագերի ներմուծումն ու արտահանումը ԱՄՆ, Մեքսիկա և եվրոպական երկրներ ամբողջությամբ արգելված է: