Սիրիական բանակը մտել է Յաբրուդ քաղաք, որը համարվում է ապստամբ ուժերի առանցքային դիրքը` հաղորդում է Agence France-Presse-ը:
Հաղորդվում է, որ սա Լիբանանի հետ սահմանի վրա դիմադրության վերջին կետերից մեկն է:
«Ապստամբները փախչում են հարավ: Քաղաքի գրավումը օրերի հարց է»,- ասել է Սիրիայի զինվորական ուժերի աղբյուրը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` ներկայում սիրիական բանակը շրջափակել է Յաբրուդ քաղաքը արևելքից և հյուսիս-արևելքից:









































