Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝ Գրիգոր Սարհատյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Սարհատյանի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ոտքն անդամահատել են: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը: