Friday, 12 06 2026
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն

Ինչու է ՀՀԿ-ն սիրաշահում ԲՀԿ-ին

Առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի արդեն նախկին անդամ Հարություն Քուշկյանի նշանակումը ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնում որոշակի փակագծեր բացեց: Քանի որ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու այդ նշանակումը հնարավոր չէր լինի, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց` նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն որոշակի մտավախություն ունի չորս ուժերի կոնսոլիդացիայի հետ կապված ԲՀԿ նախաձեռնողականությունից և փորձում է այդպիսով սիրաշահել ԲՀԿ-ին` նրա անդամներին պաշտոններ տալով` թեկուզ Ղարաբաղում: Ի պատասխան ՀՀԿ խոսնակը հայտարարեց. «Նախ, ԼՂՀ նախարարները նշանակվում են ԼՂՀ օրենսդրության և Սահմանադրության համապատասխան` նախագահի և վարչապետի որոշումներով, և դա չպետք է կապել Հայաստանի իշխանությունների հետ, երկրորդ` ՀՀ իշխանությունը և ՀՀԿ-ն երբեք գործարքների չեն գնում»: Իրո՞ք` հարցրեցինք մենք: «Այո»,- պնդեց Էդուարդ Շարմազանովը` շարունակելով. «Եվ երրորդ` ինչ վերաբերում է այս քառյակի հանդիպումներին, սիրախաղին, մենք մեր կարծիքը ասել ենք` մենք դրական ենք վերաբերվում, ողջունում ենք, որ չորս քաղաքական ուժերը համախմբման փորձ են կատարում: Միգուցե վաղը դառնան մեկ խմբակցություն, մեկ կուսակցություն: Աշխարհը գնում է կուսակցությունների խոշորացման ճանապարհով: Որևէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է մտավախությանը, ապա մտավախությունը քաղաքական կատեգորիա չէ, երկրորդ` մեզ չի մտահոգում մի բան, որը մենք դրական ենք գնահատում»:

ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում այս նշանակմանը` հարցին ի պատասխան ՀՀԿ խոսնակն ասաց. «Հանրապետական կուսակցությունը չի միջամտում անկախ Արցախի ներքին որոշումներին»: Նրա խոսքերով` ՀՀԿ ԳՄ-ն նման հարց չի քննարկել: «Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, և մեր օրակարգում նման հարց չի եղել: ԼՂՀ առողջապահության նախարարի նշանակման հարց մեր կուսակցության ԳՄ նիստում չի քննարկվել և չի էլ կարող քննարկվել»: Հետաքրքրվեցինք, թե Սերժ Սարգսյանը վերջերս հանդիպում ունեցե՞լ Հարություն Քուշկյանի հետ: «Հավանաբար հանդիպել է, մարտի ութին նախագահը այցելել է սպարապետի մայրիկին, և որքան լրատվամիջոցներից գիտեմ, Հարություն Քուշկյանն էլ է այնտեղ եղել»,- ասաց Շարմազանովը:

Քաղաքական չորս ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը առաջիկայում պատրաստվում են անդրադառնալ վարչապետի հրաժարականի պահանջին: ՀՀԿ խոսնակից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին կլինի ՀՀԿ դիրքորոշումը, եթե այդ ուժերը համաձայնության գան նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ և որոշեն որոշակի կոնսոլիդացիա ստեղծել: Ըստ Շարմազանովի` «ֆանտաստիկայի ժանրից է», որ այդ ուժերը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեն: «Որովհետև երեկ թե՛ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, թե՛ ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը հայտարարեցին, որ իրենց օրակարգում նման հարց չկա»,- բացատրեց ՀՀԿ խոսնակը: Ասել է թե` ՀՀԿ-ում վստահ եք, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նման պահանջ չեն էլ ունենալո՞ւ` հարցրեցինք մենք: «Գոնե ես նման կարծիքներ լսել եմ: Երկրորդ` ԲՀԿ-ից բացի այն, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն, ես դեռևս այլ, դրան հակասող հայտարարություն չեմ լսել»,- պնդեց Շարմազանովը:

Մյուս կողմից` այսօր ԲՀԿ-ի հետ հանդիպումներ ունեցող, նրա հետ «ճանապարհային քարտեզ» քննարկող ընդդիմադիր ուժերը հնարավոր է որոշակի տարակուսանք ունենան: ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Ստեփան Մարգարյանին հարցրեցինք, թե մտավախություն չունի՞, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնց հետ ԲՀԿ-ն հանդիպումներ է ունենում, խոսում է «ճանապարհային քարտեզների» մասին, հնարավոր է մտածեն, որ ԲՀԿ-ն իշխանության հետ համաձայնության է գալիս, քանի որ այդ նշանակումը թերևս հնարավոր չէր լինի առանց Սերժ Սարգսյանի համաձայնության: «Կարծում եմ, որ որևէ խնդիր չենք ունենա մեր գործընկերների հետ, որովհետև Ղարաբաղում աշխատելը չեմ կարծում, որ որևէ մեկի համար իշխանությունների հետ համագործակցել կընկալվի, որովհետև Քուշկյանը լավ մասնագետ է, գնացել է Ղարաբաղ աշխատելու, և դրան պետք է միայն դրական վերաբերվել: Ես չեմ կարծում, որ դա այն հարցն էր, որ պետք է ՀՀԿ-ի հետ համաձայնեցվեր, չգիտեմ ինչ արվեր: Բոլոր դեպքերում, ես գտնում եմ` Ղարաբաղ գնալը, Ղարաբաղում աշխատելը գովելի է որակյալ մասնագետի համար»:

Մեր հարցին` կարծում է իրենց գործընկեր կուսակցությունները կհավատա՞ն, որ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնության հնարավոր էր նման նշանակում, ԲՀԿ-ականն ասաց. «Ես վստահ եմ, որ դա որևէ խնդիր չի առաջացնելու մեր գործընկերների մոտ: …Ես չեմ կարող մտնել այն հարաբերությունների մեջ, ինչ որ ունի ԼՂՀ նախագահը ՀՀ նախագահի հետ: Ես չեմ կարծում, որ պետք է մտնել, որովհետև դա ոչինչ չի փոխում: Ես կարծում եմ` կարևոր է մեր համար, որ մեր գործընկերները դրան որևէ վատ ձևով չեն վերաբերվի: Ես վստահ եմ»:

Քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ համաձայնեցված է եղել Հարություն Քուշկյանի այդ քայլը, ԲՀԿ-ականից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է ԲՀԿ մյուս նախկին նախարարները ևս դուրս գան կուսակցությունից և գնան, Ղարաբաղում պաշտոններ զբաղեցնեն, օրինակ` Վարդան Օսկանյանը դառնա ԼՂ ԱԳ նախարար: «Չեմ կարծում, որովհետև Վարդան Օսկանյանը շատ կարևոր և պատասխանատու աշխատանք է կատարում` չլինելով նախարար նույնիսկ, այնպես որ` Վարդան Օսկանյանի դեպքը բացառում եմ: Իսկ ընդհանրապես` եթե որևէ մեկը կարող է Ղարաբաղում օգուտ տալ, ես միայն կողմ եմ դրան, թող գնա»,- ի պատասխան ասաց Մարգարյանը:

Հիշեցնենք, որ մոտ 1.5 տարի առաջ դաշնակցական Արթուր Աղաբեկյանը նշանակվեց փոխվարչապետ ԼՂՀ կառավարությունում: Սա է, թերևս, նաև պատճառը, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն կարող պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում