Օմանի ծոցում միջադեպի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարությունից հետո նավթի գները բարձրացրել են։ Փոմփեոն ասել է, որ ԱՄՆ-ն կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում անվտանգ նավագնացություն ապահովելու համար, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ Brent տեսակի նավթի մատակարարումների արժեքը թանկացել է 0․3 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52․68 դոլարի։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում նորվեգական Fortline ընկերության երկու լցանավ է պայթեցվել։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան հարձակման մեղավոր են համարում Իրանին։ Թեհրանը հերքում է մեղադրանքները։









































