ԱՄՆ-ում «անհեթեթ» են անվանել վենեսուելական կողմի հայտարարությունն այն մասին, թե պետքարտուղար Ջոն Քերին նպաստում է երկրում քաղաքական ճգնաժամի սրմանը: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Պետդեպի աղբյուրին:
«Վենեսուելայի խնդիրների լուծումը վենեսուելացիների միջև ժողովրդավար երկխոսության մեջ է, ոչ թե ճնշումների ու ԱՄՆ-ի վրա բանավոր աղյուսներ նետելու»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հաուան Քերիին մեղադրել էր երկրում փողոցային անկարգությունների մասնակիցների մահվան մեջ:









































