Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կիրակի, «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ թիկնապահներ չունի։
Քաղաքական գործչի խոսքով՝ թիկնապահները նրան չեն օգնի։ Սաակաշվիլին ասել է, որ երբ վերջին անգամ իրեն առևանգեցին, թիկնապահները չկարողացան խանգարել դրան։
«Այդ պատճառով ես որոշեցի, որ թիկնապահներն ինձ համար միանգամայն ավելորդ են»,-ընդգծել է նա։