Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Twitter-ի իր էջում խոստացել էր քաղաքի փողոցներում սպանել պատահական մարդկանց: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
Ինչպես հայտնում է գործակալությունը, Դաքարի Մականուֆ անունով 20-ամյա ամերիկացին իր էջում տեղադրել է դեպի փողոց նշանոցն ուղղված հրացանի լուսանկար, որն ուղեկցվել է «100 ռեթվիթ, և ես կկրակեմ անցորդի» բառերով:
Ոստիկանությանը հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը, որից հետո նրան ձերբակալել են Լոս Անջելեսի իր տանը: Նրա բնակարանում հայտնաբերվել է հրացան: Երիտասարդի օգտահաշիվը ջնջվել է:







































