Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Ուկրաինա:
«Ես Ուկրաինա կգնամ հաջորդ շաբաթ և կհանդիպեմ ժամանակավոր կառավարության հետ»,- գրել է Հարփերը Twitter-ի իր էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կանադան պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային հատկացնել 220 մլն դոլար՝ միջազգային ֆինանսական օգնության շրջանակում՝ ԱՄՀ-ի կողմից ավելի լայն փաթեթի համաձայնեցման դեպքում:








































