Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

«Բարի գալուստ մեր ակումբ». Փաշինյանը ցույց տվեց, որ ինքն անողնաշար ու անատամ չէ

ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ երկրները, ինչպես արդեն հայտնել ենք, ի վերջո կարողացան փոխհամաձայնության հասնել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Եկող 2020 թ. հունվարից այդ պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, որին նախորդ ամսվա վերջին Երևանում ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները նախորդ տարվա վերջին խիստ սրվել էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պատճառով կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ առիթով, որովհետև այս խնդիրը ևս մեկ անգամ ի ցույց դրեց Բելառուսի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները, ինչը ստիպեց Հայաստանի ղեկավարությանը ու մասնավորապես Փաշինյանին բարձրացնել ՀԱՊԿ-ում գործընկեր պետությունների փոխադարձ պարտավորությունների ճշտման և հստակեցման հարցը: Եվ հիմա, երբ խնդիրը, կարծես թե, արդեն լուծված է, բելառուսցի քաղաքական վերլուծաբան, «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության լրագրող Յուրի Դրակոխրուստը կարծում է, որ ճգնաժամը հայ-բելառուսական հարաբերություններում հաղթահարված է:

«Այո, կարծում եմ, որ ճգնաժամը հաղթահարված է: Համենայն դեպս, այն հռետորաբանությունը, որ կար դեկտեմբերին, երբ Փաշինյանն ու Լուկաշենկոն շատ կոշտ ձևով բախվեցին, և ինչպես Լուկաշենկոն էր հետո մեկնաբանում՝ նրանք իրար հետ գրեթե հայհոյանքներով են խոսել, այսօր արդեն չկա: Եվ ինչպես այն ժամանակ էի ասում՝ այս գոտեմարտում փորձել են ստուգել «նորեկ» Փաշինյանի ամրությունը, և պարզվել, որ այդ «նորեկը» թույլ չէ, անողնաշար ու անատամ չէ: Շատ լավ: Բարի գալուստ մեր ակումբ՝ ինչպես ասում են: Այնպես որ՝ բոլոր այս վեճերի ու սկանդալների արդյունքում, հնարավոր է, Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև բավական լավ հարաբերություններ հաստատվեն: Չեմ կարծում, թե դրանք շատ լավ հարաբերություններ կլինեն, քանի որ դրա համար չկա ո՛չ տնտեսական հիմք, ո՛չ էլ այլ տեսակի նախադրյալներ, բայց ես չեմ բացառում, որ… այսպես ասեմ՝ Լուկաշենկոն ուժեղ մարդկանց է հարգում: Իսկ Փաշինյանն առայժմ թուլություն ցույց չի տվել՝ այդ թվում այս ճգնաժամի ընթացքում: Այնպես որ՝ ինչո՞ւ ոչ: Ես չեմ կարծում, թե նրանք երդվյալ թշնամիներ կլինեն», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց բելառուսցի վերլուծաբանը:

Այսպիսով, Լուկաշենկոն ու Փաշինյանը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ հրապարային դաշտում փոխանակվում էին շատ սուր և կոշտ հայտարարություններով, մեղադրանքներով, կարծես թե, կարողացան ընդհանուր լեզու գտնել՝ չնայած այն հանգամանքին, որ հեղափոխական Փաշինյանն, այնուամենայնիվ, դիկտատորների, ավտորիտար լիդերների այս ակումբում ինչ-որ տեղ ընկալվում է որպես «սպիտակ ագռավ»:

Անդրադառնալով այս հարցին՝ Յուրի Դրակոխրուստը հիշեցրեց, որ նույն Լուկաշենկոն շատ լավ հարաբերություններ է ունեցել հետխորհրդային տարածքում նմանատիպ հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած նաև այլ առաջնորդների, օրինակ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու և Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, թեև վերջիններս ամենևին էլ «յուրային» չէին համարվում Մոսկվայում:

«Հավանաբար ուշադրություն եք դարձրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի նախագահի նախընտրական քարոզարշավի ընթացքում Լուկաշենկոն երկու անգամ հայտարարեց, թե «ես կարծում եմ, որ նախագահ կընտրվի Պորոշենկոն, և կարծում եմ, որ ուկրաինացիները նրան պիտի տան իրենց ձայնը»: Նա հրաշալի հարաբերություններ ուներ Սահակաշվիլու հետ՝ վերջինիս նախագահության վերջին տարիներին, թեև Սահակաշվիլին էլ, այսպես ասած, ժողովրդավարության շարժիչն էր, դրոշակակիրը Վրաստանում: Ուստի պետք չէ այդ տրամաբանությամբ հարցին նայել՝ թե Լուկաշենկոն դեմոկրատների թշնամին է և դիկտատորների բարեկամը: Դա այդքան էլ այդպես չէ: Ես բերեցի երկու օրինակ այն մարդկանց մասին, որոնց հետ Բելառուսի նախագահը բավական լավ հարաբերություններ ուներ: Իսկ նրանք այնպիսի առաջնորդներ են, որոնց դեմոկրատիզմը կասկած չի առաջացնում՝ ինչպես և պարոն Փաշինյանինը: Իմիջիայլոց, Յանուկովիչի հետ Լուկաշենկոն շատ ավելի վատ հարաբերություններ ուներ, քան թե՛ Յուշչենկոյի, թե՛ Պորոշենկոյի հետ: Հետևաբար, այս հարցում միանշանակ պնդումներ անելն այնքան էլ ճիշտ չէ», – ավելացրեց Դրակոխրուստը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում