ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ 2015-ին Միացյալ Նահանգները կդադարեցնի վերահսկողությունը դոմենների, IP հասցեների և տրաֆիքին ուղղված համացանցային այլ ոլորտների գործունեության նկատմամբ: Ամերիկան համապատասխան վարչական գործառույթները կփոխանցի միջազգային միավորման, որը դեռ պետք է որոշել: Այս մասին հաղորդում է New York Times-ը:
ԱՄՆ-ն այս գործառույթներն իրականացրել է համացանցի հայտնվելու ժամանակներից ի վեր: Այժմ նրանք կդիմեն համաշխարհային ոչ առևտրային ICANN կազմակերպությանը, որը պետք է նոր ծրագիր կազմի դոմենների համակարգի համար:
Գործառույթների փոխանցումը նախատեսվում էր դեռևս 1997-ին, սակայն անցյալ տարի այն ավելի ակտուալ է դարձել՝ կապված արտահոսքի հետ, համաձայն որի՝ ամերիկյան հատուկ ծառայությունները, մասնավորապես՝ ԱԳԳ-ն այն օգտագործում են այլ երկրների դեմ և մասնավոր անձանց լրտեսելու համար:








































