Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Երբ ԲՀԿ-ական ֆեյքերը կենդանություն են առնում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Հայկական ժամանակ» թերթի և «1in.am»-ի խմբագրությունների առջև երեկ տեղի է ունեցել աննախադեպ զվարճալի բան: Մի խումբ կուշտ փորերով երիտասարդներ այս խմբագրությունների առջև ինքնաբուխ դհոլ են խփել՝ այդպիսով արտահայտելով իրենց ցասումն առ նշված լրատվամիջոցների խմբագիրներ: Ենթադրություններ եղան, որ նրանց ակցիա անելու դրդապատճառը ՀԱԿ-ԲՀԿ «կոնսոլիդացիային», մասնավորապես Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատությունն է, որն այն աստիճան է խոցել, որ ԲՀԿ-ի՝ Ֆեյսբուքում հայհոյող, հաստիքով աշխատող ֆեյքերը կենդանություն են առել ու «գաղափարական» հակառակորդների դեմ պայքարը տեղափոխել փողոց:

«Դհոլ, դհոլ» վանկարկումներով, դհոլ զարկելով, փուչիկներով շարժվել են նշված խմբագրություններ: Մոտ 50 հոգանոց անսամբլին առաջնորդել է մի հաստլիկ գանգրահեր տղա: Թե որտեղից են, ինչ են ուզում, և ով է իրենց գլխավորը, ոչինչ չեն խոստովանել: Նրանցից մեկն իրենց անսամբլի միսիայի մասին ասել է, թե ընդամենը գիտի, որ եկել են պայքարելու «դհոլչի պատգամավորների» դեմ, «ոչ կազմակերպություն է, ոչ էլ կազմակերպիչներ կան»,-ասել է մի դհոլչի: ԲՀԿ-ի կամ որևէ ուժի պատկանելու վերաբերյալ որևէ խոստովանություն չեն արել: Դհոլը ձեռքները վերցնելու քաղաքական դրդապատճառների մասին մատնել է թիրախների ընտրությունը, իսկ փաստարկն այն է, որ ինքնաբուխ համերգի մասին առաջինը տեղեկացել է ԲՀԿ-ի սեփական «Կենտրոն» հեռուստաընկերությունը և ուղեկցել նվագախմբի տղաներին:

«Հայկական ժամանակի» թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանն այս միջադեպի մասին խոսեց զարմանքով. «Չիմացանք, թե ովքեր էին ու ինչ նպատակով էին եկել»: Ըստ Հայկ Գևորգյանի նկարագրածի, նրանք եկել, խմբագրության մոտով բավականին անցել են, նրանցից մեկը հուշել է խմբագրության տեղը, հետ են եկել և սկսել դհոլ զարկել: Հարցին, թե արդյո՞ք կապ ունեն որևէ քաղաքական ուժի հետ, Հայկ Գևորգյանն ասաց՝ չգիտեմ, իսկ ԲՀԿ-ի մասնակցության առնչությամբ նշեց այն, որ նվագախմբի տղաներին ուղեկցում էր միայն «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Իսկ «Առաջին» լրատվականի խմբագիր Արման Բաբաջանյանն ասաց. «Կասկած չունեմ, որ դա քաղաքական ակցիա էր լրատվամիջոցի դեմ՝ կոնկրետ ուղղորդված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: Մեր աշխատանքը խաթարելու նպատակ էր հետապնդում, ինչն իրենց չի հաջողվել, մենք մեր աշխատանքը շարունակում ենք բնականոն հունով: Լրատվամիջոցի դեմ շատ ծանոթ ձեռագիր էր, նախկինում «Հայկական ժամանակի» դեմ իրենք նման ակցիա էլի էին արել: Դա իշխանությունից չտարբերվող քայլ էր, և կանխատեսելի էր ամեն ինչ»: Բացի կանխատեսելիությունից, պարզել են նաև մասնակիցների քաղաքական պատկանելությունը: «Մասնակիցների մեջ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնականն էր, այսինքն, իրենց կուսակցության վազող երիտասարդները»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ որևէ պատասխան չեն պատրաստվում տալ, շարունակելու են աշխատել, ինչպես միշտ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում