Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Հայ հանրույթը պետք է հրաժարվի պրովինցիալ աշխարհայացքից

Հայկական միջավայրի ամենավտանգավոր ու արատավոր երևույթներից մեկը պրովինցիալ փակուղային աշխարհայացքն է:

Ըստ Արիստոտելի՝ հանրությունն ինքնաբավ միավորների միություն է: Եվ չնայած այն հանգամանքին, որ այդ ինքնաբավ միավորներն առանձին-առանձին կարող են ճեղքում արձանագրել, բայց այնուամենայնիվ մղման և ներազդման տեսանկյունից հիմնական դերակատարությունը վերապահված է տվյալ հանրույթի ներսում սահմանված խաղի կանոններին՝ ինստիտուտներին ու միջավայրին: Այսինքն՝ անհատը սահմանափակված է ինստիտուտների ներգործությամբ և գրեթե միշտ գործում է համակարգի ուղեծրի շրջանակներում:

Ես չեմ փորձում պնդել, թե աշխարհը բացառապես պատճառային է՝ չբացառելով պատահականության և հանգամանքների համընկնման հնարավորությունը: Ավելին՝ այդ ինստիտուտներն ու խաղի կանոնները օդից չեն ընկնում, պարզ է, որ դրանք ստեղծվում և ընթացքի մեջ են հայտնվում հանրույթի կամքով և անմիջական մասնակցությամբ՝ պայմանագրականության սկզբունքով: Մարդկային խմբերը կարող են փոխել իրենց իսկ կողմից սահմանված խաղի կանոնները, եթե դրանք արդյունավետ կամ էլ արդար չեն:

Եվ այսպես՝ ինչո՞ւ 17-18-րդ դարերում Արևմտյան Եվրոպայում փիլիսոփայական միտքը վերելք ապրեց, իսկ Հայաստանում՝ ոչ: Մի՞թե եվրոպական ազգերը հայերից ավելի խելացի էին: Շատերը կասեն, թե Արևմտյան քաղաքակրթություն կոչվածը խարսխված է հունական լոգոսի և հռոմեական իրավունքի վրա, ու դրանից ելնելով անցումն այդ օրինաչափ է: Բայց չէ՞ որ Արիստոտելը, Պլատոնն ու նորպլատոնականությունը մեր աշխարհագրական միջավայր ավելի շուտ են ներթափանցել, քան Արևմտյան Եվրոպա: Հելլենիզմի ազդեցությունն էլ չհաշված: Այսինքն՝ խնդիրը դա չէ:

Պարզապես խնդիրը պետք է դիտարկել ֆորմացիոն և քաղաքակրթական ընթացքի տեսանկյունից: Վերածնունդ, Ռեֆորմացիա, միջնադարի մայրամուտ, ազգային պետություններ, Կոպեռնիկոս, նյուտոնյան մեխանիկա, անդադար պատերազմներ, կապիտալիզմի սաղմնավորում և այսպես շարունակ: Մեծ հաշվով գործ ունենք մի մեծ շղթայի հետ, որը հանգեցրել է մտավոր ահռելի պայթյունի՝ իմացաբանությունից մինչև քաղաքական փիլիսոփայություն ու էթիկա:

Իսկ ի՞նչ միջավայր ու խաղի կանոններ էին սահմանված այդ նույն ժամանակաշրջանի Հայաստանում: Արդյո՞ք սխոլաստիկայի փոշու մեջ պարփակված հանրույթը կարող էր որևէ կերպ առնչվել նյուտոնյան մեխանիկայի հետ: Իհարկե ո՛չ և, ինչպես նշեցինք, ո՛չ այն պատճառով, որ հայկական միջավայրում մարդիկ պակաս խելացի էին, քան Եվրոպայում: Պարզապես պետք է փաստենք, որ հայ հանրությունը զարգացման տեսանկյունից հապաղած է, ինչպես Միջին և Մերձավոր Արևելքի մյուս հանրույթները: Այն որևէ կերպ չի հաղորդակցվել եվրոպական Վերածննդի, Ռեֆորմացիայի և Լուսավորականության հետ: Այլ խոսքով՝ երբ 16-17-րդ դարերում Եվրոպայում ծնունդ էր առնում դասական մեխանիկան, Հայաստանը այդ նույն ժամանակ դեռևս պարփակված էր ձեռագործ արհեստագործության տիրույթում:

Փորձենք մեկ ուրիշ օրինակ բերել: Եթե ուշադրություն եք դարձրել, ապա ռուսական գրականության ծավալները չափազանց ահռելի են, իսկ հայ գրականությունը փոքր է՝ և՛ քանակապես, և՛ ընդգրկման տարածքներով: Մի՞թե բուն պատճառը ազգային որակն է: Իհարկե ո՛չ: Պարզապես պետք է հաշվի առնենք, որ ռուսական գրականությունը կայսերական է, այն սահմաններ չունի: Որքան էլ որ կայսերականությունը դատապարտելի երևույթ լինի, բայց այն ստեղծում է արժեքային այնպիսի մի միջավայր, որը հանգեցնում է գիտական ու մշակութային պայթյունի: Դե պատկերացրեք, թե այդ կայսրության ներսում ինչ հոսանքներ ու ազդակներ են շրջանառվել, ու ամենն այդ համեմատեք պրովինցիալ, լեռներով աշխարհից արգելափակված Հայաստանի հետ: Թե չէ հաստատապես Խաչատուր Աբովյանը պակաս զիլ գրող չէ, քան ֆետիշացված Դոստոևսկին: Պարզապես միջավայրերի և խաղի կանոնների, ազդեցությունների ու ներգործությունների խնդիրն է: Ի դեպ, վերջին շրջանում Խորհրդային Հայաստանի գիտամշակութային վերելքը փորձում են ազգայնացնել՝ կապելով այն բացառապես հայկականության հետ: Սա էլ մեկ ուրիշ միֆ է, որովհետև հոգևոր վերելքն այդ հնարավոր չէ բնորոշել զուտ որպես հայկական պրոդուկտ: Անշուշտ դա Խորհրդային Միության արժեքային-քաղաքակրթական ազդեցության ու ներգործության մղումն էր՝ ինչպես գիտության, այնպես էլ գրականության ոլորտներում։

Անցնելով առաջ՝ նշենք, որ հայկական միջավայրը ներկայումս չունի բնական հակվածություն արժեք ստեղծելու համար։ Պետք է այնպիսի միջավայր ու խաղի կանոններ սահմանել, որ ներհայաստանյան միջավայրը անհատին մղի դեպի արժեքի արարումը: Խնդիրը նաև արժեքային ուղեծիրն է:

Ուղեծիրը պետք է դադարի պրովինցիալ լինել: Ավելին՝ պետք է քայքայել պրովինցիալ աշխարհայացքն ու կազմաքանդել այն հաստ շերտով պարիսպը, որը Հայաստանը բաժանում է գիտական աշխարհից: Այսինքն՝ աշխարհի առջև բացվելու խնդիր պետք է դրվի:

Թերևս արժի պարզաբանել, թե ինչ պարսպի մասին է խոսքը: Մեծ Հայքի պատմությունն ինձ այդքան էլ հոգեհարազատ չէ, ավելի ճիշտ՝ այնքան չեմ արժևորում, որքան Կիլիկյան Հայաստանի պատմությունը: Բացատրեմ, թե ինչու: Մեծ Հայքը կարծես թե լեռնային կղզի լինի՝ լեռներով աշխարհից բաժանված ու մեծ պարսպով արգելափակված: Իմաստասիրական միտքը գրեթե միշտ եկել ու հասել է Եփրատի սահմանագծին, բայց Հայաստան չի մտել, կամ էլ՝ թույլ և ոչ այնքան ազդեցիկ ներգործությամբ: Այսինքն՝ տարածության խնդիր կա, և դրանից ելնելով նեղ աշխարհագրական տարածքով սահմանափակված ու աշխարհից տարանջատված Մեծ Հայքը ճնշող է: Իհարկե պարիսպն այդ պարբերաբար փորձել են կոտրել՝ ինչպես նախաքրիստոնեական, այնպես էլ քրիստոնեական շրջաններում: Նախաքրիստոնեական շրջանում, ճիշտ է, հաջողվեց Հելլենիստական պետություն ստեղծել, բայց բուն բնակչությունը այդպես էլ հաղորդակից չեղավ մշակութային այդ միջավայրին: Փաստորեն առաջին անգամ արգելապատնեշն այդ կոտրվեց քրիստոնեական շրջանում, և այդ գործը նախաձեռնեց Մաշտոցը, որը ոչ միայն կոտրեց, այլ նաև ջախջախեց այդ պարիսպը՝ իմաստասիրական միտքը՝ Պլատոնին և Արիստոտելին բերելով Հայաստան: Խոսքը զուտ փիլիսոփաների գրվածքների մասին չէ, այլ իմաստասիրական համակարգերի, որոնք Մաշտոցի կողմից ստեղծված դպրոցների միջոցով տարածվեցին Մեծ Հայքում: Եվ Մաշտոցի մեծությունը հենց այդ լուսավորական շարժման մեջ է, այլ ոչ թե այբուբեն ստեղծելու: Այբուբեն ամեն երրորդը կարող է ստեղծել:

Հետագայում իմաստասիրական վերելքն այս ճահճացավ և տրամաբանական շարունակականություն չգտավ, չնայած որ Մաշտոցի գործը կրկնողներ եղան՝ Անանիա Շիրակացուց մինչև Մխիթարյաններ ու Խաչատուր Աբովյան: Մեծ հաշվով լեռնային կղզին որոշակի ընդհատումներով շարունակեց մնալ այդ նույն տարանջատվածության ծիրում՝ մեկուսացած հակաքաղքեդոնական դիրքավորմամբ:

Այլ էր իրավիճակը Կիլիկյան Հայաստանում՝ ծով, անծայրածիր տարածություն, խաչակիրներ, լատինական, մուսուլմանական և մոնղոլական հոսանքներ, Այասի նավահանգիստ, հակաեկեղեցական շնչով շարադրված «Դատաստանագիրք» և այսպես շարունակ: Ի դեպ, այնպես չէ, որ Մեծ Հայքը զերծ է մնացել մշակութային հոսանքներից, ո՛չ, խնդիրը դա չէ, այլ իմաստասիրական մտքի չգոյությունն ու դրա առարկայացման հեռանկարների բացակայությունը: Այլ խոսքով ասած՝ Կիլիկիայում պարիսպներ ու արգելապատնեշներ չկային: Եթե Կիլիկյան Հայաստանը չոչնչացվեր, ապա անկասկած այն ընթանալու էր Ֆրանսիական թագավորության ճանապարհով: Ի դեպ, Կիլիկիայում հայկական պետության հիմնումն էլ ավելի խորացրեց Մեծ Հայքի մեկուսացվածությունը: Փաստորեն Հայաստան կոչվածը մի տեղից տեղափոխվել էր բոլորովին այլ տեղ՝ հին տեղում թողնելով միայն չնչին մնացորդներ:

Արդի Հայաստանը հիշեցնում է Մեծ Հայքը: Այն նույնպես մեկուսացված է և բազմաշերտ պարսպով տարանջատված աշխարհից: Պրովինցիալ աշխարհայացքի ծիրում երբեք տարածությամբ չսահմանափակված արժեքներ չեն կարող ստեղծվել, քանի որ պրովինցիան հենց սահմանափակված է իր իսկ գաղափարական տարածությամբ: Հայ հանրույթը պետք է դուրս գա հաստ պարսպի կարգավիճակ ունեցող պրովինցիալ տիրապետությունից ու տարածվի սահմանափակ անսահմանության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում