Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեսիկա Սիմփսոնը և նրա սիրեցյալը՝ ֆուտբոլիստ Էրիկ Ջոնսոնը նշանադրությունից չորս տարի անց որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, երիտասարդները ցանկացել են հարսանիքը Կապրի կղզում անցկացնել, որը նրանց հանգստի սիրած վայրն է: Սակայն, օրերս US Weekly ամսագրում հոդված է հայտնվել այն մասին, որ Ջեսիկան հրաժարվել է իտալական հարսանիքից և արարողությունը Լոս Անջելես է տեղափոխել:
Ինչպես հաղորդում է երգչուհուն մոտ կանգած աղբյուրը՝ Ջեսիկան դա արել է հանուն իր հարազատների և ընկերների: Նա չի ցանկանում անհանգստություն պատճառել նրանց և արարողությանը մասնակցելու համար Եվրոպա հրավիրել: Դրանից բացի, աղբյուրի խոսքերով, ԱՄՆ-ում հարսանիքը կազմակերպելն ու անցկացնելն ավելի հեշտ է, գրում է 7days.ru-ն:










































