Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Վարչապետի շատ լավ նշանակումը. ովքեր են հաջորդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար է նշանակել Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Զարեհ Սինանյանին: Սինանյանը Հայաստանում այդ պաշտոնին նշանակվելու համար էլ թողել է իր կարգավիճակը Գլենդելում: Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանի հետհեղափոխական շրջանում, առավել ևս կադրային ոչ միարժեք ընկալված և հանրության հարցերի ու տարակույսների տեղիք տված կադրային լուծումների պայմաններում, անկասկած, ամենահաջող նշանակումներից մեկն է, ինչ-որ իմաստով նաև նախադեպության ներուժ պարունակող նշանակումներից մեկը: Սինանյանն ինքնին, որպես գործիչ, հատկապես Սփյուռքում իր գործունեությունը ծավալած, բավականին հաջողած մասնագետ է, և այդ իմաստով կատարվել է լավ մասնագետի նշանակում: Որևէ պարագայում, իհարկե, չի կարող լինել նշանակվող մասնագետի հաջողության և արդյունավետության բացարձակ երաշխիք, այդպես չի լինում երբեք, և մի կարգավիճակում հաջողած մարդը մեկ այլ կարգավիճակում կարող է տասնյակ գործոնների բերումով գտնվել նվազ արդյունավետ:

Այս իմաստով, հաջողության բացարձակ երաշխիք չունի թե՛ Սինանյանը, թե՛ որևէ մեկն ընդհանրապես՝ լինի Հայաստանի նախահեղափոխական, հետհեղափոխական շրջան, թե որևէ այլ երկիր՝ զարգացած կամ թերզարգացած: Մյուս կողմից, Զարեհ Սինանյանը նշանակվում է իրապես կարևորագույն մի պաշտոնի, որը նոր է և փաստացի փոխարինում է Սփյուռքի նախարարությանը: Սինանյանն ունի իսկապես բարդ առաքելություն՝ ապահովել համահայկական մոբիլիզացիա: Խոսքը ֆիզիկական մոբիլիզացիայի մասին չէ, այլ գաղափարական, որին արդեն կարող են հաջորդել ֆիզիկական տարբեր դրսևորումներ: Ու թեև նորանշանակ Գլխավոր հանձնակատարը իհարկե աշխատել է Սփյուռքում, ծանոթ է արտերկրի հայությանը հենց անմիջական աշխատանքային և անձնական կենսագրության բերումով, այդուհանդերձ, աներկբա է նաև, որ հայությունը միատարր երևույթ չէ, և Սփյուռքը հաճախ տարբեր է անգամ նույն երկրի տարբեր շրջաններում, ուր մնաց՝ ամբողջ աշխարհում:

Մյուս կողմից, մենք չենք կարող ունենալ մասնագետ, որը ծանոթ է Սփյուռքի բոլոր շերտերին: Եվ սա, ընդհանրապես, մեկ մարդու ծանոթության կամ ճանաչման հարց չէ: Բայց մեկ մարդը կարող է լինել այն կետը, որտեղ «կմոբիլիզացվի» հայությունը: Օրինակ՝ հեղափոխական, քաղաքական իմաստով դա Նիկոլ Փաշինյանն էր: Զարեհ Սինանյանն այդ կետը պետք է դառնա գաղափարական-ֆունկցիոնալ իմաստով՝ լինելով հենց վարչապետ Փաշինյանի գլխավոր հանձնակատարը: Այլ կերպ ասած՝ գաղափարական գեներացիայի խնդիրն իհարկե չպետք է լինի լոկ նրա վրա, սակայն մյուս կողմից սա պետք է լինի նորանշանակ պաշտոնյայի աշխատանքային ելակետը, բազան: Եվ վերջապես, հաջողված կադրային նշանակման օրինակ հենց Սփյուռքից, ինչն էլ կրում է նախադեպային ներուժը, որի մասին խոսեցինք ավելի վերևում: Հայաստանի անկախությունից ի վեր ընդհանրապես, իսկ թավշյա հեղափոխությունից հետո առավել ևս, խոսելով համահայկական ներուժի մասին, առաջիններից մեկը նկատի է առնվել նաև հենց կադրայինը, մասնագիտականը, և ոչ միայն նյութականն ու ֆինանսականը, որոնք իրենց հերթին, իհարկե, հույժ կարևոր են:

Զարեհ Սինանյանն ամենևին առաջին նշանակումը չէ Սփյուռքից Հայաստան, տարբեր տարիների տարբեր օրինակներ են եղել: Սակայն մյուս կողմից, նա առաջիններից մեկն է այսպես ասած՝ Նոր Հայաստանում, և սա նշանակում է, որ նա պետք է լինի «վարակիչ օրինակ» և, նախ և առաջ, իհարկե, աշխատանքային ու վարքագծային ստանդարտների տեսանկյունից վարակիչ: Միաժամանակ վարակիչ ու նախադեպային կադրային քաղաքականության այլ ուղղություններով լուծումների տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության կադրային բանկում արտերկրի հայերի ներգրավումը ունի էական նշանակություն ոչ միայն զուտ կառավարման արդյունավետությունը, այլ նաև համահայկական օրգանականության աստիճանը բարձրացնելու համար: Իսկ սա ռազմավարական նշանակության խնդիր է: Հետխորհրդային անկախ պետականության մոտ երեք տասնամյակների անարդյունավետությունը, դրանց զուգահեռ առկա խորքային աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու ռիսկերը ստեղծել են տարաբնույթ խնդիրներով լեցուն բազային մի տարածություն, որից դուրս գալու համահայկական ներուժի անփոխարինելիությունն ու անհրաժեշտությունը չեն կարող լինել լոկ հռչակագրային իրողություն: Մեզ իսկապես պետք է համահայկական ներուժի մոբիլիզացիա: Դրա շնորհիվ է հնարավոր ձևավորել և ամբողջացնել այն նոր աշխարհաքաղաքական միջավայրը, որին արդեն նոր ձևով կարձագանքեն համաշխարհային ուժային տարբեր կենտրոնները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում