ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում էր ԲՀԿ խմբակցության հետ: Հանդիպման կեսից դուրս եկավ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւ լրագրողների հետ զրույցում իր զարմանքը հայտնեց Վահե Գրիգորյանի արտահայտած մտքերի հետ կապված:
Մասնավորապես, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե իբր դատախազությունը գործադիր իշխանության մաս է: Ես, որպես իրավաբան, էդ արտահայտությունից հետո ո՞նց կարող եմ կողմ քվեարկել»: Մեր զարմանքին այդպիսի արտահայտությո՞ւն է արել՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես երբեք ստախոսությամբ չեմ զբաղվում քաղաքականության մեջ, կյանքում կարող է մեկումեջ սուտ խոսամ»











































