«Ինտեր»-ը ցանկանում է ձեռք բերել Պատրիս Էվրայի իրավունքները: The Sun-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը 32-ամյա ֆրանսիացու հետ բանակցությունների վերջնական փուլում են:
Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա առաջիկա մրցաշրջանը ֆուտբոլիստը կսկսի միլանյան ակումբում: Իսկ մինչ այդ, Էվրան կշարունակի իր ելույթները «կարմիր սատանաներ»-ի կազմում, որի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Այսպիսով` Էվրան կարող է «Ինտեր» տեղափոխվել անվճար: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 33 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնության և Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, 1 գոլ է խփել և արդյունավետ 5 փոխանցում կատարել:









































