Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնեցին ԲԴԽ–ից։
Իր հրաժարականի դիմումում Մեղրյանը խնդրել է խորհրդի առաջիկա նիստում իր լիազորությունները համարել դադարած՝ խորհրդարանական ուժերին տալով հնարավորություն թափանցիկ ընթացակարգով խորհուրդը համալրելու փորձառու, բարձր մասնագիտական որակներ ունեցող, հանրորեն ընկալելի եւ անկախ գործելու ունակությամբ օժտված այլ անդամով։




































