Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին մարտի 16-ին կայցելի Թեհրան: Ինչպես հաղորդում է Mehr իրանական գործակալությունը, այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Այցի ընթացքում Բրահիմին կհանդիպի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Հասան Ռուհանիի և արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ քննարկելու համար Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Նշենք, որ Իրանը Սիրիայի կառավարության դաշնակիցն է և միշտ աջակցել է նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին:









































