Մենք խորհրդարանական հանրապետություն ենք, եւ այստեղ որոշում է խորհրդարանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ արձագանքելով կառավարության տված բացասական եզրակացությանը իր նախաձեռնած օրինագծին, որով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:









































