Ղրիմի Գերագույն ռադայի շենքի գլխավոր մուտքի կողմից, որտեղ նախկինում կենտրոնական ճակատային մասում տեղակայված էր պետական և Ղրիմի խորհրդանիշները, հանել են Ուկրաինայի զինանշանը՝ հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը:
Ներկայում շենքի վրա միայն Ղրիմի զինանշանն է, որի առաջ կախել են Ռուսաստանի մեծ դրոշը:
Զբոսաշրջության, ձեռնարկությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակը հաղորդել է, որ Սիմֆերոպոլում կկառուցի դրոշի համար նախատեսված մեծ ձող, որը կխորհրդանշի Ղրիմի և Ռուսաստանի եղբայրական կապը: Այդ ձողի վրա կծածանվի Ռուսաստանի նվիրած դրոշը:









































