Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քոչարյանի մասին «սերիալը» կկոչեի՝ «Նորից չարի վերջը»

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ներքին գործերի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը:

– Հետաքրքիր ժամանակներ են, ամառ է, ինչ-որ բան թեժ է երևում, ինչ եք կարծում՝ իշխանության համար բա՞րդ շրջան է սա. առավելապես նկատի ունեմ դատական համակարգում ստեղծված իրավիճակը, որի հանգուցալուծումն իշխանությունը փորձում է գտնել:

– Թեժը միգուցե այն էպիտետը չէ, որ պետք է օգտագործենք, երևի մտահոգիչ:

– Թեժությունը վերաբերում անցկացվող տարբեր ակցիաներին, դատական պրոցեսների շուրջ ստեղծված աղմուկը՝ և՛ քաղաքական, և՛ իրավական:

– Քանի որ մինչ այդ էլ ենք ունեցել այդպիսի ժամանակահատված՝ իշխանություն-ընդդիմադիր հարաբերակցություն, դրա համար այս ակցիաները, կարծում եմ, այնքան էլ թեժ չեն: Մտահոգիչ է, թե ինչի շուրջ է այս ամենը, այս կռիվը: Իմ գնահատմամբ՝ այս ամեն ինչը հիշեցնում է ցածր կարգի սերիալ, որի վերնագիրը ես կդների «Նորից չարի վերջը»: Վերջին հաշվով, այս պարագաներում ամենամեծ տուժողը հասարակությունն է՝ այդ ապրումները, այդ սպասումները այս ամեն ինչի շուրջ… Բոլորը սպասում են այս սերիալի վերջին՝ չարի վերջին, որպեսզի հանգիստ շունչ քաշենք, որովհետև մեր պետության առջև բավականին խրթին հարցեր են արհեստականորեն առաջացրել, դրանք լուծման կարիք ունեն:

– Այդ խրթին խնդիրներից մեկը դատական համակարգում է առաջացել, և իշխանությունը մտել է այս համակարգում խնդիրը լուծելու, բայց դրանց շատ արագ լուծման ճանապարհները չեն երևում: Հիմա ինչ-որ միջոցներ են ձեռնարկում, բայց դա էլ իր հերթին հակազդեցություն է բերում:

– Մինչ դատական համակարգին անցնելը, նշեմ, որ կա ընդդիմություն, որ իշխանություններին է ընդդիմություն, և կա ընդդիմություն, որը պետականությանն է ընդդիմություն՝ ամեն ինչ խորտակելու սկզբունքով: Հարցը Նիկոլը չէ, հարցը Նիկոլի իշխանությունը չէ, Նիկոլը մի մեծ հանրություն է ներկայացնում և մի ամբողջ պետություն, և ցավոք սրտի, թացը չորին խառնվել է, արդեն չես հասկանում՝ ռեալ ընդդիմությունը որն է, «հակահեղափոխական տարրեր» տերմինը չեմ ուզում օգտագործել, համենայնդեպս նրանց գործողությունները ոչ թե հակաիշխանական են, (մենք էլ ենք ընդդիմություն եղել, պայքարել իշխանության համար), այլ նրանք ամեն ինչում իշխանությունների հետ «безпардонный»՝ գոտկատեղից ներքև կարգավիճակով են խառնվում:

Նոյեմբերի վերջին արդեն նկատելի էր, որ այն ուժերը, որ երկիրը բերել են այս այլանդակ վիճակին, սոցիալական այս կարգի դեգրադացիային, որ հասցրել են մեր հասարակությանը, այդ ուժերը դիրքավորվում են: Ես մի անգամ ասացի, որ իշխանություններին ինֆորմացիոն պատերազմ են հայտարարել ու հայտարարում են: Ինչքան էլ ցավալի է, այդ ինֆորմացիոն պատերազմում իշխանությունները հապաղեցին, և նրանք հաղթեցին ու դեռ շարունակում են այդ գործընթացը: Իշխանություններն ինչ հակադրեցին հակապետական ընդդիմությանը, լոկ Նիկոլի վարկանիշը, ուրիշ ոչ մի բան: Լուրջ չընդունեցին: Սոցցանցերի սկզբունքը թողնենք, հլը տեսեք նրանց հնարավորությունները, բացի «Շանթ» ու «Արմենիա» ՀԸ-ներից, նույնիսկ Հ1-ը 40-60 հօգուտ ընդդիմության է: Ցավալի բան եմ ասում:

– Դա Ձե՞ր դիտարկումն է:

– Այո, իմ անձնական դիտարկումն է: Այնտեղ զորեղ ինտելեկտուալ ուժեր են կուտակվել, որոնց համար այս կռիվը զուտ բիզես ծրագիր է:

– Այսինքն՝ ահագին փող կա ներդրված:

– Ֆանտաստիկ, Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին այդքան յուղաբեր աշխատատեղեր, պրոցեսներ չսարքեց, ինչքան հիմա, ու հիմա երկրորդ փուլն է: Իշխանությունները պետք է ինտելեկտուալ կենտրոններ ստեղծեին դրանց հակազդելու համար… Ցավոք, այս իշխանությունները միայն Նիկոլի վարկանիշն են այդ ամեն ինչին հակադրել, դրա համար ոնց ասես, խոսում են: Դուք տեսեք՝ ինչ պրոցեսներ են տանում, օգտագործում են այն լծակները, որ բնորոշ են եղել նախկին սովետական ազգային անվտանգության՝ КГБ-ի ոճին, հասարակական կարծիք ձևավորելու համար՝ տաքսիներում և այլն, այս ինչ արեց Նիկոլը, ոնց արեց, այն չարեց, բավական է մի փոքր էլ սխալ լինի, ու այս ամեն ինչը գնում է:

– Այսինքն՝ դա մտածված աժիոտաժ է:

– Միանշանակ: Դա նկատելի է: Այդ ամբողջական լրահոսին չեմ հետևում, այս հնարավորությունների պայմաններում: Այն, որ անընդհատ Սորոս-Սորոս են ասում, դուք ուշադրություն դարձրել ե՞ք, չգիտեմ ինչու, այդ Սորոսին չսիրողները բոլորը կա՛մ հաստափոր են, կա՛մ հաստավիզ են, դրանց կեցվածքը նայեք: Վերջին հաշվով, այս ժողովրդի լավագույն նվաճումներից մեկն է թավշյա հեղափոխությունը, որը փառք ու պատիվ բերեց, Նիկոլին չբերեց, Հայաստան երկրին բերեց, որոշ բաներից ձերբազատվել ենք, ինչո՞ւ եք նսեմացնում այդ հաղթանակը, դա ժողովրդի հաղթանակն է: Նիկոլը Սասունցի Դավթի նման թուրը չհանեց ու եկավ այդ բոլորին կոտորեց, ժողովուրդն իր հավաքական ուժը դրսևորեց, ինչո՞ւ եք այդ Սորոսը պիտակավորում կպցնում, դուք էլ գիտեք, որ նման բան չկա:

– Ընդդիմանում են իշխանությանը, մեկը պետք է ընդդիմանա՞ իշխանությանը:

– Այդ տղաները, չեմ ուզում նրանց անվանարկել, բայց պետք է հասկանան, որ ինչ-որ անում են, որ հեսա Նիկոլը գնալու է, ամեն մեկը ոգևորված, չգիտեմ ինչ, չի լինելու այդպիսի բան, որովհետև երբ պետության անվտանգության նկատմամբ վտանգն ավելի ահագնացավ, այն ժամանակ այս ժողովուրդը բնազդով է ոտքի կանգնելու, սրբելու է բոլորին:

– Դա մենք չենք ուզում, ուզում ենք խաղաղ աշխատանքով զբաղվել:

– Ես այդ տղաներին եմ հորդորում, ձեզանով բանտերն են լցնելու, որովհետև միշտ սպիտակ տեռորին հետևում է կարմիր տեռորը՝ անկախ նրանից, իշխանությունները թավշյա հեղափոխությամբ են եկել, թե փշե: Այդ առումով, դատական համակարգի հետ կապված միտքս եմ ուզում ասել, բացարձակ բլեֆ: Իմիջիայլոց, սա Քոչարյանին չի բնորոշ, այլ Սերժ Սարգսյանին, որ հեսա լավ կլինի և ալն: Ո՞ւմ հետ եք քյալլա տալիս, ո՞ւմ հետ, պետությա՞ն, հասարակությա՞ն, ժողովրդի՞: Երևի հաշվարկները սխալ են արել, ու էնքան մարդ է այդպես քաշվելու: Իսկ իշխանություններն ուղղակի պետք է հասկանան, որ բոլոր կարգի հարաբերությունների պատասխանատուն, օրակարգ թելադրողը իշխանությունն է. իշխանությունը պետք է պատասխանատվություն զգա, որ վերջին հաշվով, պետական շահն է, ու վերջ: Առանց պարտադրանքի պետություն լինել չի կարող:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում