Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Գագիկ Ծառուկյանի անսպասելի զայրույթը

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԲՀԿ նախագահ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության, որին վկայի կարգավիճակով նրան հրավիրել էին Աբովյանի քաղաքապետի ընտրության օրերին հրկիզման քրգործով:

Անհայտ անձինք հրկիզել էին կառավարող ուժի՝ ՔՊ թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան և տունը՝ բարեբախտաբար առանց զոհերի: Աբովյանի քաղաքապետի ընտրության ինտրիգը և դրա արդյունքը՝ պայքարը ՔՊ թեկնածուի և ԲՀԿ ոչ ֆորմալ թեկնածու գործող քաղաքապետի միջև, իր հանգուցալուծմամբ հայտնի է թերևս բոլորին: Հրկիզման փորձը եղավ ընտրության գրեթե նախաշեմին: Երկու կողմից դա որակվեց սադրանք, թեև մի կողմում՝ ՔՊ-ում, դա գնահատվեց այնպիսի նուրբ տողատակով, որ մեղադրանք էր նշմարվում մրցակիցների հանդեպ, իսկ ԲՀԿ կողմում այն գնահատվեց սադրանք հենց իրենց դեմ:

Ինչ խոսք, պարզունակ է մտածել, որ ԲՀԿ-ն կգնար այդպիսի քայլի՝ հաշվի առնելով, որ իրավապահ լծակները ՔՊ ձեռքում են: Մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանը պետք է լինի սադրանքի բացահայտման ամենաշահագրգռվածներից՝ հասկանալու համար, թե ով է փորձել, այսպես ասած, «սարքել» ԲՀԿ գլխին:

Թե՞ ԲՀԿ նախագահը, հավատարիմ իր թիկնազորի պետի հռչակած «գործ չտալու» սկզբունքին, մերժել է ոստիկանությանն ինչ-որ բան ասելը: Իսկ գուցե Գագիկ Ծառուկյանի այդ քայլը քաղաքական դեմա՞րշ է իշխանության, մասնավորապես վարչապետի նկատմամբ:

Այստեղ հետաքրքիր է արձանագրել մի զուգահեռ, որ նկատվեց լրահոսում. Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկատվության տարածումից հետո տարածվեց նաև տեղեկությունը Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցի դատական նիստից: Ըստ այդ տեղեկության՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը փաստացի եկել էին միմյանց միջև առաջին համաձայնության: Խոսքն իհարկե վերաբերում էր ընդամենը հայցին և դրա պատճառին:

Ինչպես հայտնի է, Քոչարյանը Փաշինյանի դեմ հայց էր ներկայացրել զրպարտության մասով: Ամիսներ առաջ մեկնաբանելով մարտիմեկյան գործով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության մասին գնահատականները՝ Փաշինյանը հայտարարել էր, թե ինչ անձեռնմխելիության մասին է խոսքը, ինչպես կարող է մարդն ինչ-որ սպանություն կազմակերպել և հետո ասել, որ անձեռնմխելի է: Ռոբերտ Քոչարյանը դատարան էր դիմել իրեն զրպարտելու համար: Եվ ահա նախօրեին վարչապետի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները իրենց վստահորդների անունից լիազորվածությամբ եկան համաձայնության, որ Փաշինյանի մեկնաբանությունը չի վերաբերել Ռոբերտ Քոչարյանին կամ որևէ այլ անձի, այլ եղել է անձեռնմխելիության այդ դրույթի վերաբերյալ մեկնաբանությունների ընդհանրական գնահատում և մեկնաբանում: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն էլ իր վստահորդից լիազորված հայտարարեց, որ այդ հավաստիացման դեպքում՝ որ խոսքը չի վերաբերել Քոչարյանին, իրենք պատրաստակամ են հետ վերցնել հայցը:

Արդյո՞ք այդ զարգացումը կարող էր ազդեցություն թողնել Գագիկ Ծառուկյանի որոշման վրա, որը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն՝ հարցաքննության:

Առերևույթ գործերը որևէ կապ չունեն միմյանց հետ, սակայն կարո՞ղ էր մարտիմեկյան զարգացումների և Քոչարյանի հետ կապի մասին հարցադրումների տեղատարափից անընդհատ պաշտպանվելու անհրաժեշտության առաջ պարբերաբար կանգնող Ծառուկյանին զայրացնել դատարանում, թեկուզ ոչ քաղաքական ասպեկտով, Փաշինյանի և Քոչարյանի անուղղակի համաձայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում