Համաշխարհային բանկը առաջիկա երկու տարվա համար Հայաստանին կհատկացնի 200 միլիոն դոլարի վարկ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: Նա գոհունակություն հայտնեց մինչ օրս վարկի օժանադակությամբ Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունքներից.
«Կառավարությունը իրական առաջընթաց է գրանցել և համաշխարհային բանկի ծրագրերը օժանադակելու են, որպեսզի հասնենք զգալի արդյունքների»,-ասաց Հապին: Նա նշեց, որ այս լրացուցիչ ֆինասավորումը կնպաստի ՀՀ տնտեսական աճի պահպանմանը և խոցելի խմբի կարիքները հոգալուն:









































