Միլա Կունիսը այլևս չի կարողանում թաքցնել հղիությունը լայն հագուստի տակ` չնայած այն բանին, որ կինոաստղը չի մեկնաբանում իր «հետաքրքիր վիճակի» մասին բազմաթիվ լուրերը: Դերասանուհու կլոր փորն ինքնին խոսուն է՝ գրում է viva.ua-ն:
Օրերս պապարացիները մի քանի նոր լուսանկար էին արել, որոնցում դերասանուհին սիրելիի՝ Էշթոն Քատչերի հետ է: Նրանց նկատել էին Լոս Անջելեսի ռեստորաններից մեկի մոտ:
Դերասանոհին կրել է ջինսե կարճ զգեստ, որի տակից հստակ ուրվագծվել է նրա փորիկը:











































