Այս պահին «Ժառանգություն» խմբակցությունում ընթանում է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի հերթական հանդիպումը: Ենթադրվում է, որ նրանք կրկին քննարկում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:
Նիստին մասնակցում են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ու քարտուղար Թևան Պողոսյանը:
Նիստին այս անգամ մասնակցում են նաև «Դեմ եմ» նախաձեռնության մի շարք երիտասարդներ:
Ենթադրվում է, որ քննարկվում են նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ համատեղ պայքարի հարցեր:









































