Աղջիկն 9 տարեկան էր, երբ ծնողները Սուրբ ծննդին նրան iPod ու տեսախցիկ նվիրեցին: Աղջիկը երգել է Disney-ի «Առյուծ արքան» մուլտֆիլմի The Circle of life երգն ու նկարահանել:
Տեսագրումից հետո նա դիտել է այն, և հասկանալով, որ լավ չի ստացվել, մի կողմ դրել՝ մոռանալով ֆայլի մասին: Տարիներ անց այն հայտնաբերել է հայրն ու ցույց տվել աղջկան: Վերջինս չի կարողացել զսպել լիաթոք ծիծաղը:
Աղջիկը որոշել է զվարճանքը կիսել համացանցային հանրության հետ:









































