Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է թիմին հույների դեմ տոնած հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ մեր տղաներին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Հունաստանում տոնած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մովսիսյանը:
Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: