Ռուսաստանի ԱԳՆ-ի զինաթափման և անվտանգության հարցերով բաժնի ղեկավար Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Սիրիան մարտի վերջին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կներկայացնի քիմիական զենքի արտադրության օբյեկտների ոչնչացման նոր ծրագիր՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նա նաև նշել է որ Դամասկոսը և ՔԶԱԿ-ը դեռևս չեն համաձայնեցրել, թե ինչպես պետք է ոչնչացվեն քիմիական զենքի արտադրման օբյեկտները, և որոշում է կայացվել, որ սիրիացիները կազմակերպության տեխնիկական քարտուղարի հետ պետք է մշակեն ոչնչացման իրենց ծրագիրը:
Ուլյանովը նաև նշել է, որ քիմիական նյութերը, որոնք ենթակա են ոչնչացման Սիրիայի սահմաններից դուրս, կարող են դուրս բերվել երկրից մինչև ապրիլի 13-ը: Նրա խոսքերով՝ Սիրիայից արդեն դուրս է բերվել քիմիական նյութերի ընդհանուր ծավալի շուրջ 33%-ը:











































