ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿՀՎ-ին թույլ չէր տա իրազեկիչներին օգտագործել ընդդեմ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իմ ղեկավարությամբ նման բան տեղի չէր ունենա»,-ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ինքը թույլ չէր տա, որ այդպիսի բան լիներ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ 2017-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանված Կիմ Չեն Ընի եղբայրը ԿՀՎ-ի իրազեկիչ է եղել։