Մալայզիայի ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել մի քանի ժամ մանկապարտեզի 30 սաների և դաստիարակների պատանդ պահող ահաբեկչին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Պատանդներից և ոչ մեկ չի տուժել, չնայած ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի մասին: Ահաբեկիչը վնասազերծված է: Նախնական տեղեկություններով՝ նա վիրավորված է: Զինված լինելով մաչետեով և մուրճով՝ ահաբեկիչը պահանջել էր, որպեսզի իրեն հրազեն բերեն:
Հայտնի է, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել:









































