ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է սեփական ժողովրդի դեմ «ահաբեկչության արշավի» մեջ: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով մեքսիկական մամուլին:
«Այժմ մենք փորձում ենք հնարավորություն գտնել, որպեսզի Մադուրոյի կառավարությունը սկսի խոսել իր քաղաքացիների հետ, նրանց հետ հարգալից վերաբերվի, վերջ տա սեփական ժողովրդի դեմ ահաբեկչության արշավին, ինչպես նաև, հույս ունենք, հարգի մարդու իրավունքները»,- ասել է Քերին:
ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ այժմ պահն է, որպեսզի Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, միջազգային այլ կազմակերպություններ և Վենեսուելայի հարևաններն այդ երկրի իշխանություններից պահանջեն հաշվետու լինել կատարած գործողությունների համար:









































