Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«Ուժըս»՝ մի ողջ հին ազգի մշակույթ է վերացվում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ինչ ուզում եք ասեք, բայց որ Սերժ Սարգսյանը լավ է տիրապետում ֆոլկլորագիտությանը, անիմաստ է վիճելը: Աճառյանի բառարանից դուրս հայկական քաղաքագիտության մեջ նա մտցրեց բառապաշար, որին ցանկացած ազգ կնախանձի: Այլ նախագահներ գլուխներն էլ պատովը տան, չեն կարող նման բառեր ստեղծել ու ազգային գործածության մեջ մտցնել: Կարևորն այն է, որ ոչ մի ազգ չի հասկանում այդ նորաստեղծ բառերի իմաստը: Կուզեի մի անգամ Զորի Գայկովիչը Պուտինին հարցներ. ի՞նչ է նշանակում՝ խիարը թարս է աճում:

Թարգմանաբար հարցներ՝ ստուգելու նրա ժողովրդագրական գիտելիքները: Երբ Պուտինը թարթիչները միացներ ու անորոշությունից չոտկերն աջուձախ աներ, ազգովի կհասկանայինք, որ նախագահի ասած բառը ոչ մի լեզվով չի թարգմանվում: Եթե թարգմանվի էլ, էլի չեն հասկանա: Ասենք՝ դհոլ է թարգմանաբար ասվում, Պուտինը կասի՝ նու ի շտո:

Այստեղ էլ է ազգային անվտանգությունը խստորեն պահպանվում. Ռուսաստանի նախագահը մեր զինատեսակներից գլուխ չի հանում: Երեկ Գալուստ Սահակյանը լրագրողների մոտ իրեն դրել էր Պուտինի տեղը: Այնպիսի կեցվածք էր ընդունել, որ իբր չի հասկանում, թե ինչ է դհոլը, քիչ էր մնում ասեր՝ նու չտո, ինքը «չ» տառը չի փափկացնում, բնական ձևով է օգտագործում:

Երբ լրագրողը Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե ում էր ուղղված Ծառուկյանի «դատարկ դհոլներ» հայտարարությունը, նա ռուսի տեղ է իրեն դրել ու չքմեղացել. «Ես բոլոր հարվածային գործիքներին չեմ տիրապետում: Դհոլը հին ազգային մշակույթ ունեցող գործիք է: Ինձ այլ գործիքների մասին հարցրեք: Ես չեմ սիրում այդպիսի ենթատեքստով բառեր…»:

Իսկը մեր համով բառերը չհասկացող ռուսի խոսք: Սա արդեն ծանր մեղադրանք է, ու դրա ենթատեքստը հասկանալ է պետք: Ստացվում է, որ Գալուստ Սահակյանը նախագահի սիրած բառը չի՞ սիրում, սիրած բառի իմաստը չի՞ հասկանում… Համազգային ընդհանրական նշանակություն ստացած բառը չի՞ ընդունում: Դե՞մ է գնում Սերժ Սարգսյանի ֆոլկլորագիտական բառերին: Ռուսի պե՞ս է արդեն մոտենում դհոլին ու որպես պռոստո հարվածային գործիք ընդունում: Բա ո՞ւր մնաց մեր ազգային տարազն ու չարազը: Ո՞ւր մնաց «դավաճանություն» բառի ազգային դհոլագիտական գործածությունը: Ո՞ւր մնաց Գեղամյանը: «Ուժըս»՝ մի ողջ հին ազգի մշակույթ է վերացվում:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում