Միլիոնատեր տղամարդը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը՝ կին գտնելու համար ընտրելով ամենատարօրինակ եղանակը: Տղամարդը, որի անունը չի հրապարակվում, հայտարարություն է ԱՄՆ Յուտա նահանգում գտնվող մի քանի վահանակների վրա:
Ընդ որում, տեքստում նշվում է, որ ցանկացողները հրավիրվում են խմբային հանդիպման՝ հաղորդում է OddityCentral-ը:

Միլիոնատերը մորմոնիզմի խոշորագույն մասնաճյուղի՝ Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդ է: Նրա ապագա կնոջ փնտրտուքով զբաղվել է եկեղեցու կին ներկայացուցիչներից մեկը՝ Էրին Շուրցը։
«Նա փորձել է տարբեր եղանակներով կին գտնել, սակայն առայժմ չի հաջողվում: Նա իրոք լավ տղա է: Նա մոտ 35-40 տարեկան է, շատ գեղեցիկ է: Նախկինում աշխատել է Սպիտակ տանը»,- ասել է Էրին Շուրցը։










































