Չեմպիննոերի լիգայի առաջին խաղարկությունը, որը նախկինում կոչվում էր Չեմպիոնների գավաթ, տեղի է ունեցել 1955-1956 մրցաշրջանում: Փարիզի «Պարկե դե Պրենս» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի գավաթը վիճարկում էին Մադրիդի «Ռեալ»-ը և ֆրանսիական «Ռեյմս»-ը: Դրամատիկ սցենարով տեղի ունեցած խաղում, ի վերջո արքայական ակումբին հաջողվեց հաղթանակի հասնել՝ 4:3 հաշվով և տիրանալ եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի առաջին գավաթին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի կազմում փայլում էր լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոն, ով դարձավ այս հանդիպման հերոսներից մեկը:
Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ ընդգրկված են հանդիպման գոլերը:
)









































