Բուլղարիան մտադիր է 4 անգամ կրճատել ռուսական գազի առքը՝ հրաժարվելով «Գազպրոմի» հետ մոտակա երկու-երեք տարիներին երկարաժամկետ պայմանագրից: Коммерсант թերթը գրում է, որ արդյունքում «Գազպրոմը» կարող է կորցնել ևս մեկ գործընկեր Եվրոպայում: Ավելի վաղ ռուսական գազից հրաժարվել է նաև Խորվաթիան:
Բուլղարիան տարեկան օգտագործում է 2.5 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ հիմա մտադիր է ռուսական գազի առքը հասցնել մինչև 500 մլն խորանարդ մետրի: Ներկա պահին պետությունը Ռուսաստանից գնում է 2 մլրդ խորանարդ մետր: Բուլղարիայի էկոնոմիկայի, էներգետիկայի և զբոսաշրջության նախարար Տրայչո Տրայկովի խոսքերով՝ ռուսական գազի գնման չափերի կրճատումը պայմանավորված է Բուլղարիայի կողմից սեփական գազի շահագործմամբ և այլընտրանքային ներմուծումներով:
Ավելի վաղ բուլղարական իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են կրճատել ռուսական գազի ծավալները: Մասնավորապես, խոսքը երկրի հյուսիս-արևելքում գտնվող թերթաքարային հանքերի շահագործման մասին է: Տվյալ նախագծով հետաքրքրվել է ամերկյան Chevron ընկերությունը, որը խոստացել է տեղանքի զննության և ուսումնասիրության համար ներդնել 30 մլն դոլար:
Միևնույն ժամանակ Բուլղարիայի իշխանությունների նման մտադրություններն արժանացել են բնապահպանների և ընդդիմության քննադատությանը:








































