Մյունխնեի «Բավարիա»-ի եզրային պաշտպան Դավիթ Ալաբան, Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արսենալ»-ի պատասխան խաղից հետո նշել է, որ իր թիմը պատրաստ է ցանկացած մրցակցի դեմ խաղալ.
«Մենք այդ խաղում արժանի էինք հաղթանակի: Մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք, բայց երկրորդում հանձնեցինք նախաձեռնությունը: Հիմա ինձ համար միևնույն է, թե ով կլինի մեր հաջորդ մրցակիցը: Մենք կենտրոնացած ենք միայն մեր խաղի վրա: Եթե խաղանք այնպես, ինչպես կարող ենք, որեմն չենք վախենա «Ռեալ»-ից և «Բարսելոնա»-ից»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb.com-ը:









































