Իռլանդիայում շուրջ 1,8 հազար մերկ կանայք մասնակցել են «Strip and Dip» բարեգործական լողին՝ հանուն քաղցկեղի դեմ պայքարի: Տեսահոլովակը, որը նկարահանվել է ականատեսների կողմից, հրապարակել է Daily Mail-ը:
Բարեգործական ակցիային միացել են ինչպես րանք, ովքեր հաղթահարել են հիվանդությունը, այնպես էլ նրանք, ովքեր դեռ պայքարում են չարորակ գոյացության դեմ։ Նրանց աջակցելու են եկել հարազատները և բարեկամները։ Ակցիայի շրջանակներում կազմակերպիչներին հաջողվել է 700 հազար եվրո հավաքագրել․ գումարը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։









































