Նյու Յորքում բնակելի շենքերի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի, հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակից ևս մեկ զոհվածի են դուրս բերել: Ներկա պահին պարզվել է միայն երեք զոհերի ինքնությունը:
Վերջին տվյալներով, պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 74-ի, գրում է gazeta.ru-ն:









































