Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ադրբեջանական այցի ժամկետը փոփոխություն է կրել։ Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, թե Էրդողանն Ադրբեջան կայցելի հուլիսի վերջին։
Ակնկալվում է, որ Էրդողանի ադրբեջանական այցի ժամանակ Բաքվում Ադրբեջանն ու Թուրքիան կնքելու են ադրբեջանական գազի տարանցման վերաբերյալ համաձայնագիր։ Կողմերը քննարկելու են նաև անցագրային ռեժիմի վերացման հարցը։
Միևնույն ժամանկ տեղի է ունենալու երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նստաշրջանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական Salam News գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի կառավարության մամլո քարտուղար Ահմեդ Արսլանին, հայտնել էր, որ Էրդողանն Ադրբեջան է այցելելու օգոստոսին։










































