Ղազախստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևը հայտարարել է, որ հունիսի 9-ին, Ղազախստանում անցկացվող արտահերթ նախագահական ընտրությունների օրը, բողոքի ակցիաների շուրջ 100 մասնակից է բերման ենթարկվել, հաղորդում է Deutsche Welle-ն:
Ալմաթիում և Նուր-Սուլթանում չհամաձայնեցված հանրահավաքներ են ընթանում ընտրություններում քվեարկության արդյունքների կանխորոշված լինելու դեմ: Ակցիաներին մի քանի հարյուր մարդ է մասնակցում՝ «Ազատություն» և «Բոյկոտ» կարգախոսներով:
Այդ քաղաքներում նաև հաղորդակցության հետ կապված խնդիրներ կան: Բացի այդ, Ղազախստանի մայրաքաղաքի կենտրոնում երթևեկությունն արգելափակվված է Հանրապետության և Աբայ պողոտաներում:
Հունիսի 9-ին Ղազախստանում նախագահական արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել: Երկրի նախագահի պոստի համար 7 թեկնածու է պայքարում, ինչը ռեկորդային է Ղազախստանի համար: Իսկ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համարվում է նախագահական մրցավազքի ֆավորիտը:









































