Կիևում, Գրիշկոյի անվան բուսաբանական այգում, սկսվել է «Ժողովրդի ծառա» կուսակցության համագումարը, հաղորդում է НВ-ն Twitter-ում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համագումարի սկզբին սպասել է կահավորված ֆուրգոնում, ուր շրջայցի համար հրավիրել է լրագրողներին:
«Հնարավոր է այնտեղ թաքնվել է Ռազումկովը՝ ցուցակներով»,- ասել է Զելենսկին, ներս հրավիրելով լրագրողներին:
Հայտնի է, որ կուսակցության համագումարը սկսվել է ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 13:00), իսկ քաղաքական ուժը գլխավորել է նախագահի խորհրդական Դմիտրի Ռազումկովը:








































