Հելենա Բոնեմ Քարտերը կնկարահանվի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի սիքվելում՝ գրում է Variety-ն:
Ինչպես և առաջին մասում, դերասանուհին կմարմնավորի նույն կերպարը: Ֆիլմի շարունակությունը նկարահանվելու է Through the Looking Glass խորագրով: Ֆիլմի սյուժեի մանրամասները դեռ չեն հրապարակվում:
Հայտնի է, որ Ալիսայի դերը դարձյալ կմարմնավորի Միա Վասիկովսկան: Բացի այդ՝ ֆիլմում ներգրավված են Ջոնի Դեփը և Սաշա Բարոն Քոենը: Սիքվելի բեմադրմամբ կզբաղվի Ջեյմս Բոբինը:









































