Մայիսի 23-ին Եվրոպայում մեկնարկեցին Եվրախորհրդարանի ընտրությունները։ Վերջին ընտրություններից անցել է հինգ տարի, և այս ընթացքում մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել՝ միգրացիոն կրիզիսը, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրությունը, ինչպես նաև Բրեքսիթը։
Ինչպե՞ս այս ընտրությունները կանդրադառնան քաղաքական լանդշաֆտի վրա և, մասնավորապես, Հայաստանի վրա։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս տարի գրանցվել է ընտրողների աննախադեպ աճ՝ 50,5 տոկոս՝ ակտիվ էին հատկապես երիտասարդները։ Ինչի՞ մասին է խոսում այս ակտիվությունը «Առաջին լրատվական»-ի հարցին Եվրախորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը պատասխանեց․ «1994 թվականից ի վեր այսպիսի բարձր մասնակցություն չէր գրանցվել Եվրախորհրդի ընտրություններում, և դա ունի իր պատճառները։ Ես ուզում եմ հատուկ անդրադառնալ Ռումինիային, որովհետև Ռումինիայի նախագահը՝ գերմանական ծագումով այդ ռումինացին, որը նախագահ է ընտրվել 2014 թվականի դեկտեմբերն ու իր առաջին ժամկետն ավարտում է այս տարվա դեկտեմբերին, այս ընտրություններին զուգահեռ նաև ներկայացրեց սահմանադրական փոփոխություններ, որպեսզի արդարադատությունը կարողանան ավելի արդյունավետ իրականացնել Ռումինիայում։ Դա Ռումինիայում բերեց ընտրությունների մասնակցության 17 տոկոս ավելացման՝ նախորդ ընտրությունների համեմատ»։
«Առհասարակ, Դոնալդ Թրամփի ընտրությունը, որը հակասության մի մեծ կծիկ բացեց Եվրոպայի հետ հարաբերություններում։ Մի կողմից, որ ԱՄՆ-ից բացի, մյուսների սկզբունքները պետք է ստորադասվեն, մյուս կողմից էլ՝ անվտանգության հարցերը եվրոպացիները համաձայնեցնում են ԱՄՆ-ի հետ։ Բայց այս դեպքում մենք տեսնում ենք նաև, որ սա բացարձակ այն վիճակը չի, որ հարյուր տոկոս ապահովում է անվտանգությունը»,- հավելեց Արմեն Զաքարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































