Վաղուց հայտնի է, որ միջատակեր բույսերը, որոնք բնակվում են Կանադայի ճահճացած տարածքներում, ուտում են տարբեր մանր էակների՝ հիմնականում միջատների, որոնք հայտնվում են զանգակաձև տերևների վրա: Սակայն վերջերս կանադական հետազոտական խումբը՝ բնապահպան Ալեքս Սմիթի գլխավորությամբ, հայտնաբերել է, որ այդ ջրային բույսերը կարող են ուտելիքի մեջ օգտագործել մողեսների որոշ տեսակներ:
Գիտնականները դիտարկել են բազմաթիվ միջատակեր բույսեր, որոնք աճել են ճահճային տեղանքի կողքը, և պարզել են, որ յուրաքանչյւոր հինգ ջրաշուշանում եղել են փոքրիկ երկկենցաղներ մարդկային մատի չափի: Փորձագետների խոսքով՝ դրանք եղել են սալամանդրներ, որոնք պատրաստ են ափ դուրս գալ թրթուրային փուլից հետո:
Փորձագետների կարծիքով՝ այդպիսի բույսերը սնվում են տարբեր միջատներով և ցանկացած այլ նմանատիպ օրգանիզմներով, որպեսզի ստանան սնուցող նյութեր, որոնք պակասում են ճահճային հողում:










































