Վատիկանում ռադիոն լուրերի ծրագիրը թողարկել է լատիներենով: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ծրագիրը կոչվում է «Պապական շաբաթ: Վատիկանի լուրերը լատիներենով»:
Ինչպես նշվում է, ամենշաբաթյա լուրերի թողարկումը կտևի 5 րոպե, որին կհաջորդի թոք-շոու լատիներենով: Իտալերենով նաև կարելի է լսել խորհուրդներ լատիներենի օգտագործման մասին:
Ընդգծվում է, որ հաղորդումը կթողարկվի լրատուների և Վատիկանի դեպարտամենտի համատեղ ջանքերով, որոնք զբաղվում են պաշտոնական փաստաթղթերի լատիներեն թարգմանությամբ:









































