Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման հայտարարել է, որ կարճ ժամանակ առաջ ձևավորված Ազգային գվարդիան Մայդանի մասնակիցների հետ կարող է ուղարկվել Ուկրաինայի հարավ և արևելք: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք Ազգային գվարդիա ենք հրավիրում Մայդանի մասնակիցներին և հարյուրավորների, ովքեր մասնակցում են ազգային կարգի պահպանմանը: Հնարավոր է ազգային գվարդիայի մեջ մտնող զինծառայողներին ուղարկենք արևելք և հարավ»,- ասել է Յարեման:
Նրա խոսքով՝ Ազգային գվարդիան պարտադիր կներգրավվի ուկրաինա-ռուսական սահմանի պաշտպանությանը: «Հենց մենք հավաքենք զինծառայողներին և անցկացնենք նրանց ուսուցում, կձևավորենք համապատասխան ստորաբաժանումներ, մենք դրանք կուղարկենք Ուկրաինայի առավել քրեածին տարածաշրջաններ»,- հավելել է առաջին փոխվարչապետը:




































