Thursday, 04 06 2026
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում

Ի՞նչ է քննարկելու «Ժառանգությունը» «Բարգավաճ Հայաստանի» հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն «Ժառանգություն» կուսակցությանն ուղարկել է հանդիպման հրավերը: Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Նա ավելացրեց, թե հրավերն ուղղվել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ընտրած պատվիրակությանը: Իսկ ԲՀԿ-ի մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանն էլ ավելացրեց, թե նախնական պայմանավորվածությամբ «Ժառանգության» հետ հանդիպումը տեղի կունենա վաղը, իսկ ժամը դեռ հաստատված չէ:

«Ժառանգության» հետ հանդիպումով, փաստորեն, հանդիպումների առաջին շրջանն ավարտվելու է: Այս հանդիպումներից հետո հաջորդ քայլը ո՞րն է լինելու: «Հետո լինելու են այլ հանդիպումներ արտախորհրդարանական ուժերի հետ, հասարակության տարբեր խմբերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: Իսկ այդ հանդիպումների արդյունքում ի՞նչ ակնկալիքներ ունի ԲՀԿ-ն: «Վերջնական արդյունքում Հայաստանը դառնալու է ուժեղ, զարգացող երկիր»,- այսպիսի փիլիսոփայական պատասխան տվեց նա:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ իր հերթին ավելացրեց, թե բանավոր հրավեր է եղել, այն փոխանցվել է Ր. Հովհաննիսյանին, և որ իրենք կհանդիպեն: Առաջիկա այդ հանդիպման մասին մի քանի հարց ուղղեցինք Ռ. Հակոբյանին:

– Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկե՞լ եք այդ հրավերը, նա հակվա՞ծ է մասնակցել այդ հանդիպմանը:

– Առաջիկայում կխոսենք այդ մասին, բայց կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչողները գիտեն, որ ինքը հանդիպումներին և քննարկումներին միշտ կողմ է եղել:

– Հանդիպման ժամանակ ի՞նչ օրակարգ եք ներկայացնելու քննարկումների համար:

– Անշուշտ, օրակարգեր կլինեն և մեր կողմից, ենթադրում եմ` նաև ԲՀԿ-ի կողմից: Բոլոր դեպքերում ընդհանուր ձևակերպումը հետևյալն է` հանրապետությունում ստեղծված իրավիճակի քննարկում:

– Իսկ դա ենթադրո՞ւմ է նախագահի, կառավարության հրաժարականի պահանջ:

– Ես ոչինչ չեմ ասի: Ասում եմ` ընդհանուր օրակարգը սա է, և այնտեղ արդեն դետալացված կխոսենք:

– Այնուամենայնիվ, «Ժառանգությունը» նախատեսո՞ւմ է նախագահի հրաժարականի պահանջ ներկայացնել:

– Ինձ միշտ մի բան է մտահոգում՝ ինչո՞ւ է այս ամբողջ լրատվական դաշտն ուզում անպայման այնպես անել, որ այս հանդիպումը, այս համագործակցությունը չկայանա: Այն, ինչ տեսնում եմ մեկնաբանություններում և հարցադրումներում` դա եմ հասկանում: «Ժառանգությունը», Ր. Հովհաննիսյանը ասել են, և ես իմ հերթին ասել եմ, որ առկա համակարգը հակահամակարգ է, թույլ չի տալիս պետություն ստեղծել, պետականություն զարգացնել: Նրանք, ովքեր դեմ են, որ այս համակարգը փոխվի, նրանք, ովքեր դեմ են, որ նորմալ պետություն ունենանք, պետք է համակարգի հետ հեռացվեն քաղաքական դաշտից:

– Համակարգի վերևում Սերժ Սարգսյանն է: Նրա հրաժարականի հարցը բարձրացնելո՞ւ եք:

– Սերժ Սարգսյանն ինքը կարող է նախաձեռնել այս ամեն ինչը: Պետք է պատրաստ լինել նաև արմատական փոփոխությունների, պետք է այդքան ինքնասիրահարված կեցվածքով չգնալ ապահով Հայաստան կառուցելու: Իրենք համառորեն երկու ոտքը մի կոշիկի մեջ են դրել և ասում են, թե մենք ապահով Հայաստան ենք կառուցելու: Ժողովրդի մեծամասնությունը, մենք ասում ենք, որ սա անապահով Հայաստան տանող ճանապարհ է, իրենք շարունակում են իրենց քաղաքականությունները: «Ժառանգությունը» միշտ ասել է և կրկնում է, այս համակարգը պետք է փոխվի: Իրենք դե՞մ են, որ փոխվի, ուրեմն իրենք պետք է հեռանան իշխանությունից:

– Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու քննարկումները վեսկսելո՞ւ եք:

– Հիմա նիստերի մեջ ենք, առաջիկայում կունենանք հանդիպումներ, եթե չեմ սխալվում վաղն է նշանակված այդ հանդիպումը: Ասել եմ և կրկնում եմ` կառավարության հրաժարականի հարցը ինքնանպատակ չպետք է լինի: Կառավարության հրաժարականը պետք է հաջորդի այն բանին, երբ ունես այլընտրանք և պետք է առաջարկես: Մենք ասում ենք, որ այս կառավարությունը չի կարողանում իրականացնել իր լիազորությունները` թե՛ քաղաքական, թե՛ գործադիր առումով, և հանրապետությունն այս վիճակում է հայտնվել: Բնականաբար, եթե մենք անվստահության հարց ենք դնում, պետք է նաև ասենք, թե ինչպես ենք պատկերացնում կառավարության գործունեությունը: Ինչ կառավարություն ենք ակնկալում, որպեսզի կարողանա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով պետությունը դուրս բերել այս վիճակից: Առանց այս ծրագիրն ունենալու կառավարության հրաժարականի պահանջը ինքնանպատակ է դառնում: Եվ այսօր այս քաղաքական ուժերն աշխատում են այդ պլատֆորմը ձևավորելու վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում