Մեծ Բրիտանիայում մարտի 13-ից ուժի մեջ են մտնում այն փոփոխությունները, որոնք թույլ են տալիս միասեռ ամուսնություններ: Vesti-ի տեղեկություններով՝ միասեռ ամուսնության առաջին արարողությունը տեղի կունենա 2 շաբաթ անց՝ մարտի 29-ին:
Շոտլանդիայում նույն սեռի մարդիկ կարող են իրենց ամուսնությունը գրանցել 2014թ. հոկտեմբերից:
Միությունները, որ կնքվել էին Թագավորության սահմաններից դուրս, ներկայում Մեծ Բրիտանիայում կարող են համարվել օրինական:










































