Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Ովքե՞ր են «սևազգեստները» կամ իշխանության «դալտոնիզմը»

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, թե վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, երբ ասել է՝ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, ծաղկավոր «բաբոչկան» կապել և ճանապարհել քաղաքակիրթ, օրինական կյանք:

Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց նկատմամբ որևէ ներազդեցություն ունենալու վերաբերյալ: Իսկ թե ովքեր են վարչապետի մատնանշած սևազգեստ մարդկանց շրջանակը, Վանեցյանն ասել է, որ մշտապես էլ իրենց պարզ է այդ շրջանակը: «Դրանք այն շրջանակներն են, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում և այլն, և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր և Քրեական օրենսգրքով նախատեսված կլինի պատիժ, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- նշել է ԱԱԾ տնօրենը:

Այնպիսի տպավորություն է, որ Վանեցյանը փորձում է ինչ-որ կերպ դուրս գալ վարչապետի վերջին աղմկահարույց հանձնարարականի տակից՝ չկարողանալով հստակ հիմնավորել, թե որ խմբերն են թիրախավորվելու իրավապահների կողմից։ Առհասարակ՝ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ Փաշինյանը բարձրաձայնեց «սևազգեստների» մասին, եթե խոսքը օպերատիվ տվյալների իրացման մասին է, ու իրավապահ մարմինները պետք է գործեին հնարավորինս անաղմուկ՝ հանցագործներին բացահայտելու ու վնասազերծելու համար։ Եթե վարչապետի խոսքը չուներ քաղաքական ենթատեքստ, ապա անհասկանալի է նման խնդրի արծարծումը կառավարության նիստում, որտեղ պետք է քննարկվեն ավելի գլոբալ հարցեր։ Ի վերջո, հանցագործության դեմ պայքարը իրավապահների գործառույթն է, ինչով նրանք պետք է զբաղվեն՝ առանց վարչապետի բարձրագոչ հայտարարությունների։

Տխուր է խոստովանել, սակայն տպավորություն է, որ իշխանությունը չի կարողանում հաղթահարել քաղաքական «դալտոնիզմը», որն արդեն խրոնիկ բնույթ է կրում։ Երևանի ավագանու ու խորհրդարանի ընտրությունների ժամանակ «սև» էին բոլոր այն ուժերը, որոնք մրցակցում էին Նիկոլ Փաշինյանի դաշինքի դեմ։ Հասարակության սորտավորումը շարունակվեց նաև այն բանից հետո, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացել էր հեղափոխության թիմի ձեռքերում․ Քաղաքացու տոն հռչակելը հենց դրա դրսևորումն էր։

Հիմա էլ պարզվում է՝ հանցագործները գույն ունեն ու առհասարակ մարդիկ կարող են «հանցագործ» դառնալ՝ հագուստի գույնի պատճառով։

Խնդրին չէի անդրադառնա, եթե չլինեին քաղաքական ակնհայտ ռիսկեր։

Պուտինի հետ հաճախակի շփվելը լավ չի անդրադարձել Փաշինյանի վարքագծի վրա, որովհետև նման ուժային «մասկի շոուներ» կազմակերպում է Ռուսաստանի նախագահը՝ ցույց տալու համար բրգաձև իշխանության գոյությունը, որտեղ բոլորը մարիոնետներ են ու անվերապահորեն կատարում են իր հրամանները։ Ռուսական ավտորիտարիզմն ունի բովանդակություն, որը Պուտինով չի ստեղծվել ու նրա հեռանալուց հետո չի վերանալու։ Մեր հասարակությունն օբյեկտիվորեն այլ արժեհամակարգ ունի ու նման «մասկի շոուներն» ընդամենը քողարկում են բովանդակություն չունեցող իշխանության ավտորիտար ձգտումները։

Մյուս կողմից՝ հեղափոխության հաղթանակից նույնիսկ մեկ տարի հետո իշխանությունը չունի ռացիոնալ դեմք ու իր «կենսունակությունը» փորձում է ցույց տալ «թշնամու» թիրախներ ստեղծելով, ինչը քաղաքական «դալտոնիզմի» դրսևորում է, որովհետև՝ եթե դու քեզ միակ «սպիտակ» ես հռչակում, ինքնին բացառում ես այլընտրանքի գոյությունը կամ ակամայից խոստովանում ես, որ քո «այլընտրանքը» «սևերն» են, այլ խոսքով՝ «հակահեղափոխականները»։ «Սև» գույնը հենց նրա համար է Փաշինյանի համար հարազատ դարձել, որովհետև նրան ձեռնտու է իշխանության ընդդիմության դերում ստեղծել ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի կերպարը։ Վերջիններիս ֆոնին յուրաքանչյուրը կարող է «սպիտակ» թվալ, եթե անգամ «մոխրագույն» է։

Սակայն քաղաքական «դալտոնիզմը» ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որովհետև մեզ անընդհատ ներքաշում է անցյալի անպտուղ դիսկուրսի մեջ՝ ոչնչացնելով ապագային միտված օրակարգերի ձևավորման հույսերը։ Քաղաքական «դալտոնիզմի» վերջը ավտորիտարիզմն է, որովհետև «սևացնել» կարելի է ցանկացած, նույնիսկ՝ առողջ քննադատություն, այլընտրանքային տեսակետ։

Հակված եմ մտածել, որ «սևազգեստներ» չկան ու դրանք պետք է հորինվեն՝ հընթացս ու այս գործընթացի ընթացքում ոստիկանության մեջ կարթնանան «մենթության» չմոռացված ավանդույթները։ Վարչապետի հանձնարարականն այս կառույցն արդեն «փառահեղ» կերպով կատարում է։ Երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ահազանգում էր, որ «սևազգեստ» որոնող ոստիկանները անմեղ մի քաղաքացու քիթ են կոտրել, անցած գիշեր էլ «մենթական գրոհի» է ենթարկվել Epicure սրճարանը։

Քաղաքում ծփում են ոստիկանները, ու անհասկանալի տրամադրություն է՝ սոցցանցերում գրում են օգտատերերը՝ զետեղելով վիդեոներ ու լուսանկարներ։

Իսկ օդում կախված է մնում հարցը, թե ովքե՞ր են «սևազգեստները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում